02.06.2023|
10:08
Շտապում էր և բազում գործեր միաժամանակ էր անում․ «Հոգևոր հայրենիք» ամսաթերթ, «Կարոտ» հաղորդաշար, «Նեմեսիս», «Գարեգին Նժդեհ», «Անտոն Քոչինյան», «Կամո ՈՒդումյան», Ջավախքի և Արցախի մասին ֆիլմեր, հաղորդումներ, դիմանկարներ, հեքիաթների և բանաստեղծությունների գրքեր: Հենց այնպես արված գործեր չէին, սիրտ ու հոգի էր դնում այդ ամենի մեջ։ Արվեստավոր էություն էր, երկփեղկված հոգու տեր, անդավաճան հոգի, սիրում էր կյանքը, լի էր երազանքներով։ Նրբազգաց ու զգայուն սրտի տեր էր, բծախնդիր, ինքնայրվող, ուրիշի ցավին հաղորդ, արտաքուստ հանդարտ, հավասարակշիռ, բայց անարդարության դեմ ընդվզող, անողոք, անզիջող, մեծ մտավորական ՄԱՆՈՒԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ․․․